Սպիտակ տան մամուլի քարտուղար. Դոնալդ Թրամփը լիովին աջակցում է Իսրայելի կողմից Գազայի հատվածում օդային և ցամաքային գործողությունների վերսկսմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին աջակցում է Իսրայելի՝ Գազայի հատվածում օդային և ցամաքային գործողությունների վերսկսմանը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Լևիթն ասել է, որ Թրամփը «լիովին աջակցում է Իսրայելին և Իսրայելի պաշտպանության բանակին, ինչպես նաև վերջին օրերին նրանց ձեռնարկած գործողություններին»:
«Նախագահը շատ հստակ հասկացրեց ՀԱՄԱՍ-ին, որ եթե նրանք չազատեն բոլոր պատանդներին, վճարելու գինը կլինի», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը ՀԱՄԱՍ-ի մեղքն է 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա հարձակման համար։
Ի գիտություն ձեզ, այս շաբաթ Իսրայելը վերսկսել է իր հարվածները Գազայի հատվածին՝ խախտելով հունվարի 19-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։