Սպասվում է, որ Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կստորագրվի 2025 թվականի հունվարին
Սպասվում է, որ Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կստորագրվի 2025 թվականի հունվարին։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարի վերջին։
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պետք է դառնա ուղենշային իրադարձություն ռուս-իրանական հարաբերությունների զարգացման գործում։
Փաստաթուղթը ներառում է երկկողմ համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունը, էներգետիկան, մշակող արդյունաբերությունը, տրանսպորտը և գյուղատնտեսությունը:
Ռուսական պատվիրակությունը Թեհրան է ժամանել ՌԴ փոխվարչապետներ Վիտալի Սավելիևի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։
Ըստ տեղեկությունների՝ ռուս պաշտոնյաները կհանդիպեն Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանիի հետ։