Սոզար Սուբարին այսօր ներկայացրել է Սամցխե-Ջավախեթիի մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլուն
Սամցխե-Ջավախքի մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլուն Շրջանային զարգացման ծառայության ղեկավարը ներկայացրել է մունիցիպալիտետների քաղաքապետներին, սակրեբուլոյի նախագահներին և մաժորիտար պատգամավորներին:
Շրջանային վարչություն Բեսիկ Ամիրանաշվիլին ժամանել է Սոզար Սուբարիի հետ միասին:
Ինչպես հայտարարել է Սոզար Սուբարին, նոր մարզպետը ունի մեծ փորձ և տքնաջան աշխատելու ունակություն:
Բեսիկ Ամիրանաշվիլին ընդգծել է, որ շրջանում գլխավոր մարտահրավերը տնտեսական խնդիրներն է: Նոր մարզպետի խոսքով, բոլոր մունիցիպալիտետներում տեղում ծանոթանալու է առկա իրավիճակին:
Բեսիկ Ամիրանաշվիլին նշել է, որ շրջանային վարչությունում կադրային փոփոխություններ չի նախատեսում:
Սամցխե Ջավախքի մարզպետն այսօր պաշտոնապես սկսել է իր աշխատանքը: