Սոզար Սուբարի. Մառնեուլին փակվելուց հետո հավաքվեց սննդամթերք, որը անհնար էր դուրս բերել շրջանից, դրանից օգտվեցին քաղաքական ուժեր, սակայն բնակչությունը նրանց կտա պատշաճ պատասխան
Մառնեուլին և Շուլավեր գյուղը կապող ճանապարհը բաց է:
Շրջանային հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական Սոզար Սուբարիի հայտարարությամբ, ավտոմեքենաներն ազատ տեղաշարժվում են:
Բացի այդ, Սուբարիի մեկնաբանմամբ, խիստ կարանտին հայտարարելու օրից, բնակչությունը չի ունեցել որևէ խնդիր գյուղատնտեսության աշխատանքների հետ կապված և հակառակը, այս առումով առավելագույնս աջակցել ենք նրանց:
«Ճանապարհը բաց է, ինքներդ եք տեսնում, որ ավտոմեքենաներն ազատ երթևեկում են: Ընդհանրապես, պետք է ասենք, որ խիստ կարանտին հայտարարելու առաջին օրից, Մառնեուլիի և Բոլնիսիի բնակչությունը չի ունեցել հողագործությամբ և գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու խնդիր, և հակառակը, այս առումով առավելագույնս աջակցել ենք նրանց:
Միևնույն ժամանակ, արտադրված ապրանքն արտահանվում էր նաև հարևան երկրներ, որը այժմ, բնական է, փակ է»,- հայտարարել է Սոզար Սուբարին:
Սուբարիի մեկնաբանմամբ, ստեղծված իրավիճակից օգտվել են քաղաքական որոշ ուժերը:
Ինչ վերաբերում է գների նկատմամբ դժգոհությանը, Սուբարիի խոսքով, ստեղծված իրավիճակը աշխարհի բոլոր երկրներում փոխել է գները:
«Երբ փակվեց սահմանը, հավաքվեց սննդամթերք և դա դարձավ դժգոհության պատճառ: Դրանից օգտվեցին քաղաքական որոշ ուժեր, որոնք խոսում էին ոչ թե փաստի, այլ՝ ընտրությունների և քաղաքական թեմաների մասին, սակայն ժողովուրդը նրանց կտա պատշաճ պատասխան:
Հիմնական շահարկումը գնի մասին էր, քանի որ ժողովուրդն ասում էր, որ նախորդ տարի 3-4 լարիով վաճառվում էր շուկայում, օրինակ՝ Թբիլիսիում, Քութաիսիում, իսկ հիմա, այստեղ ժամանած ընկերությունները գնում են մեկ լարիով: Պետք է գիտակցենք, որ սահմանների փակումը, համաշխարհային ճգնաժամը գները փոխեց ամեն տեղ: Հստակ բացատրեցի, որ այն գինը, որը կար երկու տարի առաջ, այսօր չի կարող լինել»,- հայտարարել է Սոզար Սուբարին:
Սուբարիի խոսքով, յուրաքանչյուր գյուղ, յուրաքանչյուր ընտանիք կայցելի մատակարարող մեքենա, որը սննդամթերքը կտեղափոխի Թբիլիսի, Քութաիսի, Վրաստանի ցանկացած վայր: