Սոզար Սուբարի.  Ամեն ինչ անում է «Վրացական երազանքը», որպեսզի ոչ ոք չխանգարի բանակցություններին
Սոզար Սուբարի. Ամեն ինչ անում է «Վրացական երազանքը», որպեսզի ոչ ոք չխանգարի բանակցություններին

Խորհրդարանական մեծամասնության անդամ Սոզար Սուբարիի խոսքով, «Վրացական երազանքն» ամեն ինչ անում է, որ բանակցությունները չտապալվեն:

«Երկու կողմերն էլ երեկ հույսով դուրս եկան հանդիպումից: Սա նշանակում է, որ բանակցությունները հեռանկար ունեն: Համենայն դեպս, «Վրացական երազանքը» անում է հնարավորը բանակցություններ կայանալու համար և որպեսզի ոչ ոք չխանգարի բանակցություններին: Սակայն մենք տեսանք նաև նրանց, ովքեր լքեցին բանակցությունների սենյակը և սկսեցին բացահայտ հայհոյել մեր գործընկերներին: Ինչ վերաբերում է ամեն ինչի շուրջ բանակցելուն, բանակցելիս, այո, ամեն ինչ պետք է համաձայնեցվի, բայց ամեն ինչի շուրջ համաձայնվել չի նշանակում, որ ամեն ինչից հրաժարվում է միայն մեկ՝ կամ մյուս կողմը: Համաձայնագիրը նշանակում է, որ մենք ամեն ինչի շուրջ համաձայն ենք և ամենուրեք գտնում ենք լավագույն լուծում», – ասաց Սոզար Սուբարին:

Իշխանության և ընդդիմության հաջորդ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Քրիստիան Դանիելսոնի միջնորդությամբ, ԵՄ պատվիրակության գրասենյակում: