Սոսո Գոգաշվիլի. Ես հատուկ գործողության ժամանակ Պանկիսիում չեմ եղել, իմ հասցեին մեղադրանքները անհեթեթ են, բոլոր հարցերին կպատասխանեմ առաջիկայում, կպատասխանեմ դատախազության հարցերին
Ես հատուկ գործողության ժամանակ Պանկիսիում չեմ եղել, իմ հասցեին մեղադրանքները անհեթեթ են, բոլոր հարցերին կպատասխանեմ առաջիկայում, կպատասխանեմ դատախազության հարցերին,- այս մասին հայտարարել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Սոսո Գոգաշվիլին՝ Վրաստանի Առաջին ալիքի հետ հարցազրույցի ժամանակ:
«Տևական ժամանակ է, լսում եմ: Հաստատապես կարող եմ ասել և ունեմ ապացույցներ, որ այս մեղադրանքներն անհեթեթ են: Պահանջում եմ, որ ինձ հարցաքննեն և ոչ միայն ինձ: Հարցաքննվեն նաև այն մասին, ովքեր հատուկ գործողության ժամանակ եղել են դեպքի վայրում: Այնտեղ գտնվում էին իմ ծառայակիցները, կատարում էին իրենց պարտականությւնը և եթե իմ մեկնելու անհրաժեշտություն լիներ- ես էլ կմեկնեի Պանկիսի:
Բոլոր հարցերին կպատասխանեմ առաջիկայում, կպատասխանեմ դատախազության հարցերին»,- հայտարարել է Սոսո Գոգաշվիլին:
Դրա հետ մեկտեղ, հարցին, կապ ունեն թե ոչ Մաչալիկաշվիլիները ահաբեկչության հետ կապ, Սոսո Գոգաշվիլին հայտարարել է, որ այդ հարցին պատասխան ունի, որի մասին կխոսի առաջիկայում: