Սոփո Կիլաձեն ընտրվել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի նախագահ
Սոփո Կիլաձեն ընտրվել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի նախագահ։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցում։
«Ինձ բաժին հասավ մեծ պատիվ՝ ընտրվել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի նախագահ։ Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներիս, ովքեր վստահել են ինձ։ Այս բարդ ժամանակահատվածում ես կանեմ առավելագույնը՝ աշխարհի և Վրաստանի երեխաների համար։ Ուրախ եմ, որ մեր հայրենիքի՝ Վրաստանի ներկայացուցիչն արժանացավ այս մեծ պատասխանատվությանը», – գրել է Սոփո Կիլաձեն։