Սոփո Ջափարիձեն դատարանի կողմից տուգանվել է 500 լարիով
Սոփո Ջափարիձեն դատարանի կողմից տուգանվել է 500 լարիով

«Ազգային շարժման» առաջնորդներից Սոփո Ջափարիձեին Թբիլիսիի քաղաքային դատարանը տուգանել է 500 լարիով։

Այսօր քաղաքային դատարանում տեղի է ունեցել Ջափարիձեի վարչական գործի լսումը։

Ներքին գործերի նախարարությունը Ջափարիձեին մեղադրել է նոյեմբերի 17-ին Վարազի կիրճի մոտ ճանապարհը արհեստականորեն փակելու մեջ։

Ինչպես հայտարարել է Ջափարիձեն դատավարության ավարտից հետո, դատավոր Լելա Ցագարեիշվիլիի որոշումն անօրինական է։ Սոփո Ջափարիձեն որոշումը կրկես է անվանել։