Սոմալիում պայթյունի հետևանքով զոհվել է երեք զինվորական, 14 քաղաքացի վիրավորվել է

Սոմալիում պայթյունի հետևանքով զոհվել է երեք զինվորական, 14 քաղաքացի վիրավորվել է: Այդ թվում 6-ը անչափահասներ են: Ականապատված մեքենան պայթել է Հովլվադագի գավառի կառավարության շենքի մոտ: Արդյունքում շենքը լուրջ վնասվել է: Վնասվել է նաև մոտակայքում գտնվող դպրոցը:

Ինչպես գրում է Բի Բի Սին, ականապատված մեքենայով տեղաշարժվում էր մահապարտ ահաբեկիչը, որը բախվել է կառավարության շենքին:

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս իր վրա ոչ մի կազմակերպություն չի վերցրել: