Սոմալիի հարավում հյուրանոցում իրագործված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, այդ թվում երկու լրագրող: Այս մասին հայտնում է Բի Բի Սին:
Հարձակումը տեղի է ունեցել Սոմալիի հարավային մասում, Կիսմայո քաղաքում: Մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենայով մխրճվել է «Ասասեյ» հյուրանոցի մեջ, որից հետո շենք են մտել զինված անձինք:
Տարածված լրատվությամբ, այդ պահին հյուրանոցում եղել են քաղաքական գործիչներ, որոնք քննարկում էին ծրագրված տարածաշրջանային ընտրությունների հարցը:
Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է Ալ Շաբաբ խմբավորումը: