Սոլթ Լեյք Սիթին հայտ է ներկայացրել 2034 թվականի ձմեռային օլիմպիական անցկացման համար #1TVSPORT
Յուտա նահանգի կառավարությունը պաշտոնական հայտ է ներկայացրել 2034 թվականին Սոլթ Լեյք Սիթիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի համար։ Այդ մասին մամուլին հայտնել է շրջանի նահանգապետ Սփենսեր Քոքսը։
«Սա պաշտոնական տեղեկություն է՝ մենք վերջերս հայտ ենք ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե՝ 2034 թվականի ձմեռային օլիմպիական խաղերն ու պարալիմպիկ խաղերն անցկացնելու համար։ Շնորհակալություն բոլորին, ովքեր ջանասիրաբար աշխատեցին դա իրականացնելու համար: Յուտան սպորտային նահանգ է, և մենք անհամբեր սպասում ենք Օլիմպիական խաղերի վերադարձին այստեղ»,- ասել է Քոքսը։
Սոլթ Լեյք Սիթին 2002 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպիչն էր։
2030 և 2034 թվականների ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալող քաղաքները կընտրվեն Փարիզի օլիմպիական խաղերից առաջ Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստում։