Սոկարը սկսել է գազ մատակարարել Սլովենիա
Սոկարը սկսել է գազ մատակարարել Սլովենիա

Ադրբեջանի պետական ​​նավթային «Սոկար» ընկերությունը սկսել է գազ մատակարարել Սլովենիա։

 

Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ գազամատակարարումը սկսվել է հուլիսի 17-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։

 

Թուրքիայից, Վրաստանից, Իտալիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Հունգարիայից և Սերբիայից հետո Սլովենիան դարձել է 9-րդ երկիրը, որին Ադրբեջանը բնական գազ կմատակարարի։

 

Ըստ տեղեկությունների՝ 2023 թվականին Ադրբեջանը արտահանել է 23,8 մլրդ խմ գազ։