Սոցիալական ցանցում ստեղծված է ֆինանսավորված էջ՝ «կեղծված արձանագրություններ», որի նպատակն է քաղաքացիների ապատեղեկատվությունը. Գիորգի Կալանդարիշվիլի
Սոցիալական ցանցում ստեղծվել է «կեղծված արձանագրություններ» կոչվող էջ, որի միջոցով տարածվում են իբր կեղծված արձանագրություններ,- այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ-ի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ, Գիորգի Կալանդարիշվիլին:
Նրա խոսքով, նման ֆինանսավորված էջերի կողմից արձանագրությունների տարածումը, նպատակ ունի շահարկել հասարակական կարծիքը, ապատեղեկացնել քաղաքացիներին և անվստահություն ստեղծել ընտրությունների արդյունքների նկատմամբ:
«Սոցցանցի օգտատերերի մի մասը ակտիվորեն կիսվում և պնդում է, որ կոնկրետ ամփոփ արձանագրությունները կեղծված են, քանի որ ընտրություններին մասնակցող ընտրողների ընդհանուր թիվը չի համընկնում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների ձայների քանակի հետ: Իրականում այս տարբերությունը շատ հեշտությամբ կարելի է բացատրել: Օրինակ, ընտրական թիվ 522.58.68 տեղամասը քրեակատարողական հիմնարկում տեղակայված տեղամաս է և հատուկ ցուցակում ընդգրկված ոչ բոլոր ընտրողներին է թույլատրվում քվեարկել մեծամասնական թեկնածուի օգտին, եթե նա այդ մեծամասնական ընտրատարածքում գրանցված ընտրող չէ: Հետևաբար, համամասնական ընտրություններին մասնակիցների թիվը չի կարող համընկնել մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների ձայների ընդհանուր քանակի և անվավեր քվեաթերթիկների քանակի հետ:
Հատկանշական է, որ այս ամենն ունի քարոզչական բնույթ, որի վառ օրինակը սոցիալական ցանցում ստեղծված «կեղծված արձանագրություններ» անունով էջն է: Նման ֆինանսավորված էջերի կողմից արձանագրությունների տարածումը, նպատակ ունի շահարկել հասարակական կարծիքը, ապատեղեկացնել քաղաքացիներին և անվստահություն ստեղծել ընտրությունների արդյունքների նկատմամբ
Այստեղ կբերեմ ևս մեկ օրինակ, ընտրական թիվ 27.67.66 տեղամասը, որը տարածվել է այս էջում և դրանում սխալ թվեր և տվյալներ չկան, չնայած որ այս էջում տեղադրված է որպես կեղծված արձանագրություն», – հայտարարել է Կալանդարիշվիլին:
ԿԸՀ-ն դիտորդական կազմակերպություններին և բնակչությանը կոչ է անում չզբաղվել այս ապատեղեկատվությամբ:
«Ես կցանկանայի դիմել ընտրություններին ներգրավված բոլոր կողմերին, լուրեր տարածելիս ապավինել միայն ստուգված ու հավաստի աղբյուրներին: Միևնույն ժամանակ, մենք նշում ենք, որ արձանագրություններում անճշտությունների վերաբերյալ դիմումների / բողոքների հիման վրա շրջանային ընտրական հանձնաժողովները ուսումնասիրում, հետաքննում են և բոլոր դեպքերում, երբ ամփոփ արձանագրություններում հայտնաբերվում են անճշտություններ, բոլոր հատուկ հարցերը կքննարկվեն օրինական ճանապարհով»,- հայտարարել է Կալանդարիշվիլին:
Ըստ նրա, շրջանային ընտրական հանձնաժողովներում բողոքներ ընդունելու երկօրյա ժամկետն արդեն ավարտվել է:
«Այս փուլում 1 561 բողոք է ներկայացվել շրջանային հանձնաժողովներին և ընթանում է դրանց քննարկման գործընթացը, որը նույնպես ունի երկօրյա ժամկետ, որից հետո գործընթացը կփոխանցվի դատարան», – ասել է նա: