Սոչիում Վլադիմիր Պուտինը հյուրընկալել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին

21:10, 05.08.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հյուրընկալել է իր թուրք գործընկերոջը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով Սոչիում է։ Ինչպես դեմ առ դեմ հանդիպումից առաջ ԶԼՄ-ներին հայտարարեցին ղեկավարները նրանք առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ հուշագիր կստորագրեն, որի մասին պայմանավորվել են մի քանի օր առաջ ռուսական պատվիրակության Թուրքիա այցի ժամանակ։

Վլադիմիր Պուտինը Էրդողանին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցում նրա ներգրավվածության համար և խոսել երկու երկի միջև կարևոր էներգետիկ նախագծերի մասին։

«Մենք մեծ ծրագրեր ունենք։ Աքուիու ատոմակայանի մասին բոլորը գիտեն, բայց կան նաև այլ ուղղություններ՝ սա էներգետիկան է, որը շատ կարևոր է։Թուրքական հոսքը, որի շինարարությունը վերջերս ավարտեցինք, այսօր Եվրոպայի համար մատակարարվող ռուսական գազի ամենամեծ զարկերակներից մեկն է։ Թուրքական հոսքը , ի տարբերություն Եվրոպա մեր ածխաջրածինների մատակարարման բոլոր այլ ուղղությունների, աշխատում է ճիշտ, ռիթմիկ, առանց խափանումների։ Նկատի ունեմ ոչ միայն առաքումը թուրք հաճախորդին, այլ նաև եվրոպացիսպառողներին։Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Թուրքիային մեր գազը եվրոպական շուկա առանց ձախողման տրամադրելու համար»,- ասել է Պուտինը։

Իր հերթին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ այսօրվանից Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում նոր փուլ կսկսվի։ Խոսքը վերաբերում է էներգետիկայի և հատկապես Սև ծովի հացահատիկային միջանցքին, որի ուղղությամբ մենք քայլեր ենք ձեռնարկել։ Քայլեր են ձեռնարկվել զբոսաշրջության ու տրանսպորտի ուղղությամբ։ Այս հարցերի հետ մեկտեղ քայլեր են արվել նաև տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը։

Նմանատիպ