Սոչիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել, հայտնում են Կրասնոդարի մարզի իշխանությունները

10:36, 24.07.2025

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում, Սոչիում, իրականացվել է հարված անօդաչու թռչող սարքերով։

Կրասնոդարի տեղական իշխանությունների տվյալներով՝ Սոչիի վրա անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է մի կին, ևս մեկը վիրավորվել է։

«Սոչիի Ադլերի շրջանում, Ավիացիոննայա փողոցում, անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ մյուսը՝ ծանր վիրավորվել», – ասվում է հաղորդագրության մեջ։

«Սիրիուս» դաշնային տարածքի վարչակազմի ղեկավար Դմիտրի Պլիշկինի տեղեկություններով՝ հարվածը հասցվել է նավթի պահեստին։

Նմանատիպ