Սլովենիայում կանգնեցրել են Մելանյա Թրամփի արձանը
Սլովենիայում կանգնեցրել են Մելանյա Թրամփի արձանը

Սլովենիայում կանգնեցրել են ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի արձանը:

«Բի Բի Սիի» լրատվությամբ, ամերիկացի մշակույթի գործիչ, Բրեդ Դաունը, աշխատանքի է վերցրել տեղացի վարպետ, Ալես Զուպեվիչին, որ վերջինս պատրաստեր փայտե արձան:

Երկնագույն զգեստով Մելանյա Թրամփի արձանը կանգնեցվել է Սավա գետի ափին, ԱՄՆ-ի առաջին տիկնոջ հայրենի Սեվնիցա քաղաքի մոտակայքում:

Տեղացիների մի մասը գտնում է, որ արձանը նման չէ Մելանյաին և դա նրա հանդեպ անպատվություն է:

Այն բանից հետո, ինչ Դոնալդ Թրամփը դառել է ԱՄՆ-ի նախագահ, Սեվնիցա քաղաքը մեծ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում: