Սլովենիայի խորհրդարանի պատգամավորը հրաժարական է տվել խանութից սենդվիչ գողանալու պատճառով

Խանութից սենդվիչ գողանալու պատճառով, Սլովենիայի խորհրդարանի պատգամավորը հրաժարական է տվել,- այս մասին տեղեկություն է տարածում «Բի-Բի-Սի»:

Ինչպտս մեկնաբանել է կառավարող կուսակցության պատգամավոր Դարիի Կրայչիչը, խանութի աշխատակազմը նրան արհամարում էր, ուստի որոշել է, փորձել անվտանգության համակարգը և հաստատությունը լքել առանց գումարը վճարելու:

Չնայած հսկիչ տեսախցիկներին, խանութից սենդվիչի գողությունը մնաց աննկատ, սակայն պատգամավորի պնդմամբ, քիչ անց նա վերադարձել է գումարը վճարելու:

Տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ պատգամավորն իր գործողության մասին գործընկերներին պատմել է գյուղատնտեսության կոմիտեի նիստին: