Սլովակիայում ՆԳՆ-ն հակակառավարական ցույցերի ֆոնին երկրիուժեղացրել է պաշտոնյաների անվտանգությունը
Սլովակիայում հակակառավարական ցույցերի ֆոնին երկրի ՆԳՆ-ն հրաման է արձակել ուժեղացնել պաշտոնյաների անվտանգությունը։
Այդ մասին գրում են տեղական լրատվամիջոցները։
Սլովակիայի ՆԳՆ-ն չի նշում, թե ում վրա և ինչ ձևով կանդրադառնան նշված միջոցառումները։
«Մենք ստիպված եղանք ևս մեկ անգամ միջոցներ ձեռնարկել որոշ պաշտոնյաների անվտանգության համար, որպեսզի չկրկնվի մայիսի 15-ի նման միջադեպը»,- ասել է երկրի ներքին գործերի նախարար Մատուս Շութայ Աշտոկը։
2024 թվականի մայիսին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիչոյի վրա հարձակվել են, նրա վրա չորս փամփուշտ են արձակվել։
Ինչ վերաբերում է հակակառավարական գործողություններին, ապա փողոցում գտնվողները պահանջում են Սլովակիայի մշակույթի նախարար Մարտինա Շիմկովիչովայի հրաժարականը, ով անսպասելիորեն աշխատանքից ազատել է պետական թատրոնների ու պատկերասրահների ղեկավարներին։
Հանրահավաքի կազմակերպիչների տվյալներով՝ ցույցին մասնակցել է ավելի քան 18 հազար մարդ։
Բացի մշակույթի նախարարի հրաժարականից, հանրահավաքի մասնակիցները դեմ են Սլովակիայի կառավարության նախաձեռնած դատաիրավական բարեփոխումներին, որոնց շրջանակներում կթեթեւացվի տնտեսական հանցագործությունների համար պատիժը։