Սլովակիայում ցույց է տեղի ունեցել ընդդեմ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության
Սլովակիայում ցույց է տեղի ունեցել ընդդեմ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության։
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են մշակույթի նախարար Մարտինա Շիմկովիչովայի հրաժարականը, ով անսպասելիորեն պաշտոնանկ արեց պետական թատրոնների ու պատկերասրահների ղեկավարներին։
Հանրահավաքի կազմակերպիչների տվյալներով՝ ցույցին մասնակցել է ավելի քան 18 հազար մարդ։
Ինչպես գրում է «Եվրոնյուս»-ը, 2023 թվականին Ռոբերտ Ֆիցոյի կողմից մշակույթի նախարար նշանակված Մարտինա Շիմկովիչովան հայտնի է իր ազգայնական տրամադրություններով։ Ինչպես ինքն է նշում, ինքը ցանկանում է առաջ տանել «ազգային սլովակյան մշակույթը», իսկ «գենդերային մոլուցքն» ու «ԼԳԲՏ օրակարգը» այլեւս չեն ֆինանսավորվի պետության կողմից։ Բացի այդ, Շիմկովիչովան պայմանագիր է ստորագրել Բելառուսի հետ մշակույթի ոլորտում համագործակցության մասին, որը չեղարկվել է Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։
Բացի մշակույթի նախարարի հրաժարականից, հանրահավաքի մասնակիցները դեմ են Սլովակիայի կառավարության նախաձեռնած դատաիրավական բարեփոխումներին, որոնց շրջանակներում կթեթեւացվի տնտեսական հանցագործությունների համար պատիժը։ Մասնավորապես, այս տեսակի հանցագործության մեջ մեղադրվողները կվճարեն տուգանք եւ այլեւս ստիպված չեն լինի մնալ բանտում։ Ընդդիմությունը պնդում է, որ բարեփոխումը թույլ կտա վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին նշանակել տնտեսական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց։
Տեղեկացնենք, որ Ռոբերտ Ֆիցոն 2023 թվականին երրորդ անգամ դարձավ Սլովակիայի վարչապետ։ Ընդդիմությունը նրան մեղադրում է ռուսամետ դիրքորոշումներ ունենալու մեջ։ 2024 թվականի մայիսին Ֆիցոյի վրա հարձակվել են և կրակել։