Սլովակիայի վարչապետը հանդիպումն անվանել է երկրի «հավասարակշռված արտաքին քաղաքականության օրինակ»
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումում նա հանդիպել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լուսանկար է հրապարակել, որում Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը սեղմում է Սերգեյ Լավրովի ձեռքը։
Թուրքիայում կայացած հանդիպմանն արձագանքել է նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ ասելով, որ այն «Սլովակիայի ինքնիշխան եւ հավասարակշռված արտաքին քաղաքականության օրինակ է»։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լավրովն ու Բլանարը քննարկել են հնարավորությունները, որոնք կարող են ստեղծվել Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի անցկացմամբ։
Տեղեկացնենք, որ 2022 թվականին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված լայնածավալ պատերազմի պատճառով Սերգեյ Լավրովն ընդգրկվել է Եվրամիության «սև ցուցակում»։ Այդ ժամանակվանից Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներից հանդիպել է միայն հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյին։