Սլովակիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին
Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին, հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակը։
Կալինակը նշել է, որ Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ և քննադատել է «Կամավորների կոալիցիայի» աշխատանքը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցող «Կամավորների կոալիցիան» գործնականում ոչինչ չի արել։
«Նրանք զինվորնե՞ր են ուղարկել։ Ոչ, չեն ուղարկել։ Իհարկե՝ ոչ», – ասել է Կալինակը, նշելով, որ Ուկրաինան հնարավորություն ուներ ավարտել պատերազմը 2022 թվականին։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը չպետք է միջամտի կոլեկտիվ պաշտպանությանը, և ՆԱՏՕ-ն պետք է պատասխանատու լինի դրա համար, քանի որ երկու հրամանատարություններ չեն կարող ապահովել պաշտպանություն։
«Կամ մենք ՆԱՏՕ-ում ենք, և այդ դեպքում մեզ այլևս դա պետք չէ, կամ մենք Եվրոպայում ենք», – ասել է Կալինակը սլովակյան TASR լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Բացի այդ, Սլովակիայի պաշտպանության նախարարը նշել է, որ Ուկրաինան նույնպես խնդիրների կհանդիպի Եվրամիությանը անդամակցելու հարցում։