Սլովակիայի քաղաքներում հակակառավարական ցույցեր են
Սլովակիայի քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ կառավարության։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ցույցեր են տեղի ունենում երկրի ավելի քան 50 քաղաքում։
Վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության դեմ բողոքի ակցիաները կազմակերպում են «Խաղաղություն Ուկրաինայում» նախաձեռնությունը և ընդդիմադիր կուսակցությունները։ Հանրահավաքի կազմակերպիչների կարծիքով՝ Ֆիցոյի կառավարությունը սպառնում է Սլովակիայի ապագան ժողովրդավարական և ազատ Եվրոպայում։
Բացի այդ, արտերկրում բնակվող սլովակները ցույցեր են անցկացնում Պրահայում, Բռնոյում, Բեռլինում, Բրյուսելում, Կրակովում, Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում, Լյուքսեմբուրգում և այլ քաղաքներում։