Սլովակիայի էներգետիկ օպերատորի խոսքով՝ «Գազպրոմը» ապրիլից զգալիորեն կավելացնի բնական գազի մատակարարումները Սլովակիա
«Գազպրոմը» ապրիլից սկսած զգալիորեն կավելացնի բնական գազի մատակարարումները Սլովակիա «Թուրքական հոսք»-ով։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սլովակիայի էներգետիկ օպերատոր Slovensky Plynarensky Priemysel-ը։
Գազպրոմը փետրվարի սկզբին վերսկսել է գազի մատակարարումը Սլովակիա, իսկ ապրիլից ծավալները մի քանի անգամ կավելանան։ Սլովակիայի էներգետիկ ընկերությունից, սակայն, չեն նշում, թե կոնկրետ ինչ ծավալի մասին է խոսքը։
Հատկանշական է, որ Ուկրաինայից ռուսական գազի տարանցման ընդհատումից հետո Հունգարիայի տարածքով սկսվել են ռուսական գազի մատակարարումները Սլովակիա, որն էլ իր հերթին բնական գազ է ստանում «Թուրքական հոսք»-ով։