Սլովակիայի արտաքին գործերի նախարար. Առաջին անգամ տեղի կունենա, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ներառվեն Եվրամիության խորհրդի ընդլայնման հարցով եզրակացության մեջ
Սլովակիայի արտաքին գործերի նախարար. Առաջին անգամ տեղի կունենա, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ներառվեն Եվրամիության խորհրդի ընդլայնման հարցով եզրակացության մեջ

Առաջին անգամ տեղի կունենա, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ներառվեն ընդլայնման հարցով Եվրամիության խորհրդի եզրակացության մեջ,- այս մասին Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Անդրեյ Ստանչիկը հայտարարել է Բրյուսելում, նախքան Եվրոպական միության խորհրդի նիստը, որի շրջանակներում հարցերից մեկը դիտարկվում է Եվրամիության ընդլայնման, կայունացման և ասոցացման գործընթացը։

Նախարարի խոսքով՝ Սլովակիան կարծում է, որ Եվրամիության ընդլայնումը կենսական նշանակություն ունի։

«Սլովակիան կարծում է, որ Ուկրաինան պետք է լինի մեր ժողովրդավարական ընտանիքի անդամը։ Դա տեղի կունենա առաջին անգամ, երբ Եվրամիության խորհրդի եզրակացության մեջ կնշվեն Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը։ Մենք կարծում ենք, որ ԵՄ ընդլայնումը մեր միության կենսական մասն է, ընդլայնումը կարևոր է մեր տնտեսության համար, կարևոր է տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական նկատառումներով։ Ուստի մենք աջակցում ենք Բոսնիա և Հերցեգովինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն, քանի որ սա ուժեղ մղում կլինի այս երկրի քաղաքական գործիչների համար՝ շարունակելու երկիրը եվրոպական ճանապարհով բարեփոխումներ իրականացնել»,- ասել է Ստանչիկը։