Սլովակիան ժամանակավորապես դադարեցրել է հացահատիկի ներկրումն Ուկրաինայից
Սլովակիան ժամանակավորապես դադարեցրել է հացահատիկի ներկրումն Ուկրաինայից

Սլովակիան ժամանակավորապես դադարեցրել է հացահատիկի ներկրումն Ուկրաինայից։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը։

Նրա խոսքով, Սլովակիայի իշխանությունների որոշմամբ ժամանակավորապես կդադարեցվի հացահատիկի և այլ ապրանքների ներմուծումն Ուկրաինայից։

Սլովակիայի վարչապետի պարզաբանմամբ՝ այսօր տեղի կունենա աշխատանքային խմբի նիստ, որը կքննարկի նշված հարցը։

Հիշեցնենք, որ մինչ այդ Լեհաստանը որոշել էր դադարեցնել Ուկրաինայից հացահատիկի և գյուղատնտեսական այլ ապրանքների ներմուծումը։ Սահմանափակումը կգործի մինչև հունիսի 30-ը։ Ապրիլի 16-ին Հունգարիան նույնպես հայտարարեց, որ Ուկրաինայից հացահատիկի և նավթի ներմուծումը դադարեցվելու է։ Վարշավայի և Բուդապեշտի որոշումը քննադատության արժանացավ Եվրամիությունում, որտեղ հայտարարեցին, որ նմանատիպ որոշումների միակողմանի ընդունումն անընդունելի է, և անհրաժեշտ է Բրյուսելի հետ համակարգումը։

Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան, Սլովակիան և Բուլղարիան նույնպես պնդում են, որ ուկրաինական հացահատիկի մի մասը, որը ներկրվում է այդ երկրներ տարանցման նպատակով, մնում է տեղական շուկաներում, ինչը հանգեցնում է տեղական արտադրության ապրանքների գների նշված երկրներում և տուժում ֆերմերներին։

Նշենք, որ այսօր Վարշավայում ծրագրված են Լեհաստանի եւ Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարների բանակցությունները՝ հացահատիկի արտահանման հարցի շուրջ։ Կիևը ցանկանում է, որ Վարշավան թույլատրի տարանցիկ հացահատիկը։