Սլովակիան հայտարարում է, որ ռուսական նավթի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներից ազատումը տարածվում է նաև Սլովակիայի վրա, ինչպես Հունգարիայի վրա
Սլովակիան հայտարարում է, որ ռուսական նավթի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներից ազատումը տարածվում է նաև Սլովակիայի վրա, ինչպես Հունգարիայի վրա

Սլովակիայում հայտարարում են, որ ինչպես Հունգրիայի դեպքում, ԱՄՆ-ի կողմից «Ռոսնեֆթի» և «Լուկոիլի» դեմ սահմանված պատժամիջոցներից բացառումը տարածվում է նաև Սլովակիայի վրա։

Ինչպես պարզաբանել է Սլովակիայի տնտեսության նախարար Դենիսա Սակովան, պատժամիջոցներից ազատումը վերաբերում է նաև Սլովակիային, քանի որ Բրատիսլավայի նավթավերամշակման գործարանը՝ Slovnaft-ը, պատկանում է հունգարական MOL ընկերությանը։

«Նավթի գնման գործընթացն իրականացվում է նույն ընկերության՝ MOL-ի միջոցով։ Սա նշանակում է, որ ԱՄՆ վարչակազմի կողմից ռուսական նավթի գնման վերաբերյալ Հունգարիայի համար սահմանված մեկ տարվա բացառությունը տարածվում է նաև Slovnaft-ի կողմից ռուսական նավթի գնման վրա, քանի որ այն MOL խմբի կազմում է», – հայտարարել է Սակովան։

Հիշեցնենք, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նոյեմբերի 7-ին հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումից հետո Օրբանը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Հունգարիային ազատել է ռուսական նավթի հետ կապված պատժամիջոցներից։