Սլովակիան և Հունգարիան ստեղծել են «Դրուժբա» խողովակաշարի վիճակը ուսումնասիրելու համար հետաքննող հանձնաժողով
Սլովակիան և Հունգարիան ստեղծում են քննչական հանձնաժողով՝ «Դրուժբա» խողովակաշարի վիճակը հետաքննելու համար, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Օրբանը հայտարարությունն արել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հեռախոսազրույցից հետո։
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին և նրա թիմը պնդում են, որ խողովակաշարով մատակարարումների վերսկսումը անհնար է տեխնիկական խոչընդոտների պատճառով, ինչը սպառնում է և՛ Հունգարիայի, և՛ Սլովակիայի էներգետիկ անվտանգությանը։
«Ինչքան Սլովակիան և Հունգարիան գիտեն, սա ճիշտ չէ։ Տեխնիկական խոչընդոտներ չկան, և խողովակաշարը փակվել է միայն քաղաքական պատճառներով։ Ահա թե ինչու մենք Ռոբերտ Ֆիցոյի հետ համաձայնության եկանք համատեղ քննչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Այս քննչական հանձնաժողովի խնդիրը կլինի գնալ դեպքի վայր և անձամբ ստուգել իրավիճակը», – ասել է Վիկտոր Օրբանը։
Օրբանը կոչ է արել Վլադիմիր Զելենսկիին թույլատրել քննչական հանձնաժողովին մուտք գործել Ուկրաինա և ապահովել դրա աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները։