Սլովակիան և Հունգարիան չեն կրճատի ռուսական նավթի և գազի գնումները, մինչև ԵՄ-ն չգտնի այլընտրանքային աղբյուրներ
Սլովակիան և Հունգարիան չեն կրճատի ռուսական նավթի և գազի գնումները, մինչև ԵՄ-ն չգտնի այլընտրանքային աղբյուրներ

Bloomberg-ը հաղորդում է, որ Սլովակիան և Հունգարիան չեն կրճատի ռուսական նավթի և գազի գնումները, մինչև ԵՄ-ն չգտնի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ։

Բրատիսլավայում լրագրողների հետ զրույցում Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիշա Սակովան ասել է, որ պետք է ստեղծվեն «անհրաժեշտ պայմաններ», նախքան իր երկիրը կարողանա լիովին պարտավորվել կրճատել ռուսական նավթի ներմուծումը։

«Նախքան լիովին պարտավորվելը, մենք պետք է ստեղծենք ճիշտ պայմաններ, հակառակ դեպքում մենք կարող ենք լուրջ վնաս հասցնել մեր արդյունաբերությանը և տնտեսությանը», – ասել է Սակովան։

Սակովան ասել է, որ նախ պետք է ստեղծվեն բավարար ենթակառուցվածքներ այլընտրանքային ուղիները ապահովելու համար։ Նա ասել է, որ Սլովակիայի դիրքորոշումը հստակ արտահայտվել է այս շաբաթ Վիեննայում ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ բանակցությունների ժամանակ։ Ինչպես նշել է Սակովան, Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը խոստովանել է, որ ԱՄՆ-ն պետք է ամրապնդի էներգետիկ նախագծերը Եվրոպայում։

Իր հերթին, Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը հայտարարել է, որ Հունգարիան մերժում է ԵՄ նախաձեռնությունները, որոնք սպառնում են իր էներգետիկ անվտանգությանը։