Բիատլոնի ևս մեկ անվանակարգում, կանանց միջև 12,5 կիլոմետր մրցավազքի հաղթող է դարձել Սլովակիայի ներկայացուցիչ Անաստասիա Կուզմինան:
Ողջ հատվածը մարզիկը ծածկել է 35,23 րոպեում և համարյա 20 վարկյանով հաղթել է երկրորդ տեղը զբաղեցրած բելառուս Դարյա Դոմրաչեվային: Բրոնզե մեդալը հասել է Նորվեգիայի ներկայացուցիչ Տիրիլ Էկհոփին:
Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):
Հեղինակ -
Edgar Barsegyan