Sky News - Ուկրաինայի դաշնակիցները քննարկում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը հրադադարի դեպքում
Sky News - Ուկրաինայի դաշնակիցները քննարկում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը հրադադարի դեպքում

Ուկրաինայի դաշնակիցները հրադադարի դեպքում քննարկում են Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների թուլացումը, – այս մասին հայտնում է «Sky News»-ը՝ հղում անելով իր աղբյուրին ԵՄ խորհրդում։

Աղբյուրի տվյալներով՝ Ուկրաինայի դաշնակիցները ուսումնասիրում են հնարավորությունը, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները աստիճանաբար թուլացվեն, եթե հնարավոր լինի հասնել Ուկրաինայում ընթացող պատերազմի ամբողջական դադարեցմանը։

«Sky News»-ի տեղեկությամբ՝ նրանք հույս ունեն, որ 15-օրյա հրադադարի հայտարարումն անմիջապես հնարավոր կլինի։ Սակայն այդ ընթացքում Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները ուժի մեջ կմնան, մինչև չհասցվի «կռիվներում ավելի կառուցվածքային դադարի»։

Զուգահեռաբար, «Sky News»-ի աղբյուրի համաձայն, Իտալիայի կառավարությունը պահանջում է, որ Եվրոպան ավելի ակտիվորեն ներգրավված լինի Ուկրաինայի շուրջ ընթացող քննարկումներում։

«Նրանք պահանջում են, որ եվրոպական երկրները մեծացնեն ռազմական ծախսերը, հետևաբար մենք պետք է մասնակցենք այս որոշումներին», – հայտարարել է իտալացի դիվանագետը։