Սքայ Նյուս - Իրանը մերժել է ԱՄՆ-ի ծրագիրը
Սքայ Նյուս - Իրանը մերժել է ԱՄՆ-ի ծրագիրը

Իրանը մերժել է ԱՄՆ ծրագիրը, հաղորդում է «Սքայ Նյուս»-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։

Ըստ լրատվամիջոցների՝ ծրագիրը «նշանակում էր Թեհրանի կողմից Դոնալդ Թրամփի չափազանց պահանջներին ենթարկվելը»։

Նույն հաղորդագրությունների համաձայն՝ Իրանի հակաառաջարկը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում, պատերազմի հետևանքով ԱՄՆ-ի կողմից Իրանին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ, իրանական սառեցված ակտիվների ազատում և ԱՄՆ պատժամիջոցների վերացում։

«Իրանական ծրագիրը շեշտում է ԱՄՆ-ի կողմից պատերազմական փոխհատուցումներ վճարելու անհրաժեշտությունը և հաստատում է Իրանի ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Իրանը նաև ընդգծել է պատժամիջոցները վերացնելու և երկրին բռնագրավված ակտիվներն ու գույքը վերադարձնելու անհրաժեշտությունը», հաղորդում է «Սքայ Նյուս»-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։