«Sky News»-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանի հարվածների հետևանքով Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զոհվել է 13 խաղաղ բնակիչ, իսկ 50-ից ավելին՝ վիրավորվել

13:32, 10.05.2025

«Sky News»-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանի հարվածների հետևանքով վերջին 12 ժամում Պակիստանի վերահսկողության տակ գտնվող վիճարկվող Քաշմիրում զոհվել է 13 խաղաղ բնակիչ, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։

Այս մասին «Sky News»-ը տեղեկացնում է՝ հղում անելով Պակիստանի արտակարգ իրավիճակների ծառայությանը։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ի գիշերը Հնդկաստանը մի շարք հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի ավիաբազաներին։ Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչը այս հարձակումը անվանել է վտանգավոր իրադարձություն, որը վտանգում է տարածաշրջանի կայունությունը։ Հարևան երկրի ագրեսիային ի պատասխան Պակիստանի կառավարությունը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության մեկնարկի մասին։

Նմանատիպ