Sky News – Դոնալդ Թրամփի թիմը կտրականապես բացառում է Ուկրաինայի վերադարձի հնարավորությունը ոչ միայն 2014 թվականի իր սահմաններին, այլև 2022 թվականի սահմաններին

17:33, 11.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը կտրականապես բացառում է Ուկրաինայի՝ ոչ միայն 2014 թվականի սահմաններին վերադառնալու հնարավորությունը, այլեւ 2022 թվականի սահմաններին, հայտնում է Sky News-ը։

Հաղորդվում է, որ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ «չեն ցանկանում լսել» Ուկրաինայի՝ երկրի սահմանները վերադարձնելու պահանջը:

Sky News-ը գրում է, որ ԱՄՆ-ն այսօր ցանկանում է տեսնել, թե ինչից է հրաժարվելու Կիևը բանակցություններում, և կարծես թե ուկրաինացիները ստիպված կլինեն գնալ բավականին ցավոտ զիջումների։

Ի գիտություն, Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ընթանում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Հանդիպման հիմնական թեմաներն են խաղաղության հասնելու հեռանկարները և Ուկրաինայի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները։

Նմանատիպ