Սկսվում են Օշկի տաճարի գմբեթի վերանորոգման աշխատանքները,-այս մասին լրատվությունը տարածում է Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը:
«Օշկիի գմբեթի վերանորոգման աշխատանքների պատմական գործընթացը սկսվում է: 2018 թ. մայիսի 20-ին, Վրաստանի և թուրքիայի միջև ձևակերպված հինգամյա ծրագրի շրջանակներում և վրաց կողմի պահանջին համապատասխան, Թուրքիան ընդունել է որոշում, սկսել գմբեթի շտապ վերանորոգման գործողությունը, վրացական կողմից ներկայացրած նախագծի շրջանակներում»,-նշված է Վրաստանի դեսպանության հայտարարության մեջ:
Վրաստանի դեսպանությունը դիմում է զբոսաշրջիկներին և խնդրում հասկացությամբ մոտենալ աշխատանքների հետ կապված գործողություններին և տաճար մտնելու վերաբերյալ հնարավոր սահմանափակումներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan