Սկսվում է Քուռ գետի վրա գտնվող Օրթաչալա ՀԷԿ-ի կամարակապ կամրջի լրիվ վերականգնումը
Հունիսի 28-ին սկսվում է Քուռ գետի վրա գտնվող Օրթաչալա ՀԷԿ-ի կամարակապ կամրջի լրիվ վերականգնումը:
Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է Թբիլիսիի մունիցիպալիտետի այսօրվա նիստում։
Նրա խոսքով՝ նշված աշխատանքները կշարունակվեն չորս ամիս։
«Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը սկսում է ևս մեկ կարևոր աշխատանք։ Նախագծի շրջանակներում կամրջի երթևեկելի մասը կապամոնտաժվի, կկազմակերպվի կառույցը, ջրահեռացման համակարգը և կիրականացվեն ջրամեկուսացման աշխատանքներ։ Բացի այդ, կվերականգնվեն վնասված ճաղաշարերը և կամրապնդվեն դրա կառուցվածքները, կփոխարինվեն հին արտաքին լուսավորության սյուները և կտեղադրվեն ժամանակակից, էներգաարդյունավետ LED լամպեր, կնորացվեն մայթերը», – նշել է Կախա Կալաձեն։