Այսօր անցկացվելու է Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նիստը: Խորհրդարանի մամլո ծառայության տեղեկությամբ, նիստին քվեարկելու են օրենսդրական փոփոխությունների փաթեթի համար՝ «Երեխաների իրավունքների օրենսգիրքը»՝ ուղեկից նախագծերի հետ միասին, պարտադիր կարգով:
Դրա հետ մեկտեղ, քննարվելու են Վրաստանի օրենքի նախագծերը՝ «Պետական պաշտպանության հատուկ ծառայության մասին Վրաստանի օրենքում մտցնելու», «Պետական փոխհատուցման և պետական ակադեմիական դրամաշնորհի մասին» Վրաստանի օրենք մտցվելիք փոփոխությունների, «Հանրային ծառայության մասին» Վրաստանի օրենքում մտցվելիք փոփոխության առնչությամբ:
Այսօր քննարկվելու է Վրաստանի օրենքի նախագիծը՝ «Վրաստանի բիզնես-օմբուդսմենի մասին» Վրաստանի օրենքում փոփոխություն մտցնելու առնչությամբ:
Հաջորդը քննարկվելու են Վրաստանի օրենքի նախագծերը «Վրաստանի քրեական օրենգիրք մտցվելիք փոփոխությունների մասին» և Վրաստանի քրեական գործընթացային օրենսգրքում մտցվելիք փոփոխությունների մասին:
Հատկանշական է, որ Էկա Բեսելիայի խոսքով, կոմիտեի նիստին իր օրինագիծը ներկայացնել չի պատրաստվում: Նա ունի դժգոհություն, թե ինչու է օրինագծի քննարկումը նշանակվել ոչ աշխատանքային օր: Պատգամավորն իր դժգոհությունը հայտնել էր նաև գործընթացային հարցերի կոմիտեի նիստին, որի հետ կապված նրան պատասխանել էր կոմիտեի նախագահ Գիորգի Կախիանին: Նրա խոսքով, օրինագիծը պատրաստ է և համապատասխանաբար, կոմիտեն ևս պատրաստ է քննարկել:
Դրա հետ մեկտեղ, այսօրվա նիստին քննարկելու են օրենսդրական առաջարկները. Վրաստանի արդարադատության գերագույն խորհրդի անդամներ Նազի Ջանեզաշվիլու և Անա Դոլիձեի կողմից ներկայացված օրենսդրական առաջարկը «Ընդհանուր դատարանների մասին» Վրաստանի օրգանական օրենքում փոփոխություններ մտցնելու առնչությամբ:
Իրավաբանական կոմիտեի նիստը մեկնարկել է 11:00-ին: