Սկսվել է մեծ հետաքննություն, առանձնացված է մեկ գործ, որի շրջանակներում քննվելու է Դմանիսիում լրագրողներին վնասելու փաստը. Վախտանգ Գոմելաուրի
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի հայտարարությամբ, Դմանիսիի դեպքերի հետ կապված, լրագրողներին հասցրած վնասի վերաբերյալ հետաքննություն է սկսվել:
«Ինչ վերաբերում է ներքևում տեղի ունեցած միջադեպին, ոստիկանությունը տեղակայված էր 5-6 վայրում, և, ցավոք, ոչ միայն նրանք, ովքեր եկել էին Դմանիսիից, այլ նաև մարդիկ եկել էին Թբիլիսիից, Ռուսթավից և տարբեր քաղաքներից, որտեղ իրավիճակը սրվեց և այնտեղ բախումներ եղան, որքան գիտեմ, լրագրողներին նույնպես վնաս է հասցվել, և, իհարկե, սրա վերաբերյալ մեծ հետաքննություն է սկսվել, մեկ գործ է հարուցվել և այս շրջանակներում կքննվի»,- նշել է Գոմելաուրին:
Դմանիսիում երեկ առճակատում է տեղի ունեցել խանութներից մեկի հետ: Դեպքի ընթացքում ծեծի է ենթարկվել խանութի սեփականատերը, որին այնուհետև ցուցաբերվել է բժշկական օգնություն: Ոչնչացվել է խանութի ենթակառուցվածքը: Տեղական հրապարակումներից մեկը երեկ հրապարակել է դեպքի տեսանյութը, որը ֆիքսել է խանութի մոտ տեղադրված հսկիչ տեսախցիկը: Ողջ գիշեր հարցումներ են անցկացվել ոստիկանության Դմանիսիի բաժնում: Դմանիսիում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ մի քանի մարդ է ձերբակալվել: Միաևնույն ժամանակ, Դմանիսիում այսօր առավոտից իրավիճակը լարված էր: Տեղի բնակիչների միջև տեղի են ունեցել մի քանի բախումներ, այդ թվում Դմանիսիի մուտքի մոտ ֆիզիկական հաշվեհարդար են տեսել առաջին ալիքի նկարահանող խմբի նկատմամբ: