Սկսվել է քաղաքական երկխոսությունը, հույս ունեմ, որ կհասնենք մեր հասարակության և ժողովրդավարության համար կարևոր արդյունքի. Արչիլ Թալակվաձե
Հուսով եմ, որ երկխոսությունը կշարունակվի և մենք կհասնենք կարևոր արդյունքի մեր հասարակության և ժողովրդավարության համար,- այս մասին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և դիվանագետների հանդիպումից հետո, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:
«Քաղաքական երկխոսությունը սկսված է: Քաղաքական կուսակցությունների միջև երկխոսությունը և զրույցը, բխում են երկրի և հասարակության շահերից: Ըստ այդմ, ես կասեի, որ սա քաղաքական խորհրդակցության դրական սկիզբ էր: Հուսով եմ, որ երկխոսությունը կշարունակվի և մենք կհասնենք կարևոր արդյունքի մեր հասարակության և ժողովրդավարության համար: Մեր ցանկությունն է, որ մոտեցնենք դիրքորոշումները: Այսօրվա հանդիպումը որոշ չափով ծառայեց նաև այդ նպատակին: Մենք փոխանակեցինք փաստարկներ, որոնք ունեին բոլոր կողմերը և մենք բոլորին ուշադիր լսում էինք»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:
Խորհրդարանի նախագահը ընդգծել է երկխոսությանը դիվանագետների մասնակցության կարևորությունը:
«Հատկապես կցանկանայի ընդգծել Միացյալ Նահանգների ևԵվրամիության երկրների դեսպանների մասնակցության դրական նշանակությունը: Նրանք շատ կարևոր աջակցություն հայտնեցին այս քաղաքական երկխոսությունը կոնկրետ արդյունքներով ավարտելու համար, ինչը բխում է մեր երկրի շահերից»,- հավելել է Արչիլ Թալակվաձեն:
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցում էին իննը կուսակցությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը կայացել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում: