Սքոթ Բեսենտ. Ես երաշխավորում եմ, որ եթե Եվրոպան զգալի երկրորդային մաքսատուրքեր սահմանի ռուսական նավթ գնորդների վրա, պատերազմը կավարտվի 60 կամ 90 օրից
Սքոթ Բեսենտ. Ես երաշխավորում եմ, որ եթե Եվրոպան զգալի երկրորդային մաքսատուրքեր սահմանի ռուսական նավթ գնորդների վրա, պատերազմը կավարտվի 60 կամ 90 օրից

ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մաքսատուրքեր չի սահմանի Չինաստանի վրա ռուսական նավթ գնելու համար, մինչև Եվրամիությունը նույնը չանի։

Ռոյթերսի և Բլումբերգի հետ համատեղ հարցազրույցում Բեսենտը նշել է, որ եվրոպական երկրները պետք է ավելի ուժեղ դեր խաղան ռուսական նավթային եկամուտները կրճատելու և Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու գործում։

Լրագրողի հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի նկատմամբ ռուսական նավթ գնելու համար, ինչպես դա արեց Հնդկաստանի հետ, Բեսենտը պատասխանեց, որ առանց եվրոպացիների նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկի։

«Մենք ակնկալում ենք, որ եվրոպացիները կանեն իրենց մասը, և մենք առաջ չենք շարժվի առանց եվրոպացիների», – ասաց Բեսենտը։

Բեսենտը քննադատեց որոշ եվրոպական երկրների ռուսական նավթ գնելու համար։

«Ես երաշխավորում եմ ձեզ, որ եթե Եվրոպան զգալի երկրորդային մաքսատուրքեր սահմանի ռուսական նավթի գնորդների վրա, պատերազմը կավարտվի 60 կամ 90 օրից», – ասաց Բեսենտը։