Սքոթ Բեսանտ - Դոնալդ Թրամփը Արևմտյան կիսագնդի անվտանգության վերաբերյալ ունի հստակ տեսակետ, ես բոլորին ասում եմ՝ խորը շունչ քաշեք, մի՛ հակադարձեք
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտն ասում է, որ եվրոպացի առաջնորդները չպետք է հակադարձեն Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի վերաբերյալ ծրագրերի համար։
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում լրագրողների հետ զրույցում Բեզանտն ասել է, որ եվրոպացի առաջնորդները «պետք է բաց միտք ունենան»։
«Ես բոլորին ասում եմ՝ խորը շունչ քաշեք։ Մի՛ հակադարձեք։ Նախագահը վաղը այստեղ կլինի, և նա կհասցնի իր ուղերձը։ Կարծում եմ, որ նախագահն ունի շատ հստակ տեսակետ Արևմտյան կիսագնդի անվտանգության վերաբերյալ և կարծում է, որ Միացյալ Նահանգները չպետք է մեր ազգային անվտանգությունը հանձնեն ուրիշի», – ասել է Բեզանտը։
ԱՄՆ ֆինանսների նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ «ամենավատ բանը», որ երկրները կարող են անել, իրավիճակի սրումն է։
Բացի այդ, Բեզանտն ասել է, որ ՆԱՏՕ-ն երբեք այնքան անվտանգ չի եղել, որքան հիմա է։
«Նախագահ Թրամփի շնորհիվ ՆԱՏՕ-ն շատ անվտանգ է։ Այն երբեք այսքան անվտանգ չի եղել», – ասել է Բեզանտը։
Տեղեկատվության համար նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնության չհասնեն, ապա ինքը 100% մաքսատուրքեր կսահմանի եվրոպական երկրների նկատմամբ։