Սիրիայում Թուրքիայի դիրքերի կողմից ամերիկացի զինծառայողների ուղղությամբ բացել են հրետանային կրակ

Սիրիայում Թուրքիայի դիրքերի կողմից ամերիկացի զինծառայողների ուղղությամբ բացել են հրետանային կրակ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության գերատեսչության տեղեկությամբ, նշված փաստը գրանցվել է Սիրիայի հյուսիսում, Քոբանիս քաղաքի մոտակայքում: Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել:

Զուգահեռաբար, Պենտագոնում հայտարարել են, որ Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնի գործողությունը, որի պատճառով ԱՄՆ-ը հնարավոր է, դիպված լինի ձեռնարկել ինքնապաշտպանման միջոցներ:

Պենտագոնի հայտարարությանն արդեն արձագանքել է պաշտոնական Անկարան: Թուրքիայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ նրանց թիրախը քրդական խմբավորումներն էին և իրենք հարձակում չեն ԱՄՆ-ի դիրքերի նկատմամբ:

Թուրքիան Սիրիայի հյուսիսային մասում հոկտեմբերի 10-ին սկսել էր ռազմական գործողություն: Ինչպես տեղեկացնում է պաշտոնական Անկարան, գործողության նպատակը Թուրքիայի սահմանակից Սիրիայի հյուսիսային մասից քուրդ զինյալների վտարումը և այդ տարածքում անվտանգ գոտու ստեղծումն է: