Սիրիայում ընթացող ռազմական գործողության պատճառով ԱՄՆ-ը Թուրքիային սահմանել է պատժամիջոցներ

08:31, 15.10.2019

Սիրիայում ընթացող ռազմական գործողության պատճառով ԱՄՆ-ը Թուրքիային սահմանել է պատժամիջոցներ:

Պատժամիջոցները վերաբերել են Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարություններին, ինչպես նաև՝ պաշտպանության, էներգետիկայի և ներքին գործերի նախարարներին:

Հայտարարությունում նշված է, որ Թուրքիայի կառավարության գործողությունները վտանգ են ստեղծում անմեղ, խաղաղ բնակչության համար և ապակայունացնում տարածաշրջանը, այդ թվում՝ խարխլում Իսլամական պետությանը պարտության մատնելու նպատակով ընթացող քարոզարշավը:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությամբ, պատժամիջոցները շարունակվելու և հզորանալու են, մինչև Թուրքիան չսահմանի հրադադարի ռեժիմ:

Նմանատիպ