Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռազմական գործողությունն ավարտվել է Ասադի կողմնակիցների դեմ

19:46, 10.03.2025

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ասադի կողմնակիցների դեմ ռազմական գործողությունն ավարտվել է։ Ըստ տեղեկությունների՝ վերջին երկու օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, ավելի քան 1000 մարդ է զոհվել Սիրիայում նոր կառավարության ուժերի և Ասադի ալավիական աղանդի մարտիկների միջև շարունակվող զինված բախումների հետևանքով։

Պաշտպանության նախարարության խոսնակ Հասան Աբդուլ Ղանին ասել է, որ պետական ​​հաստատություններն այժմ կարող են վերսկսել աշխատանքը։

«Մենք ճանապարհ ենք հարթում կյանքի բնականոն ռիթմին վերադարձի, անվտանգության և կայունության ամրապնդման համար»,- ասում է Աբդուլ Գանին։

Նա ասել է, որ նախկին ռեժիմի մնացորդների դեմ պայքարը շարունակվում է Սիրիայում անվտանգության մարտահրավերները վերացնելու համար։

Նմանատիպ