Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

14:11, 12.07.2025

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարան պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։

Սիրիայի առաջնորդին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յակուբ Էյուբովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆարիզ Ռզաևը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ինչպես գրում է ադրբեջանական մամուլը, Ահմեդ ալ-Շարան ադրբեջանական կողմի հետ քննարկում է համագործակցության հեռանկարները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունն ու էներգետիկան։

Հիշեցնենք, որ Սիրիայի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել են ապրիլի 11-ին, Անթալիայում։

Նմանատիպ