Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարան հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների հանման որոշումը եղել է պատմական և քաջարի քայլ, որն թեթեւացրել է ժողովրդի տառապանքը և հիմք դրել տարածաշրջանային կայունությանը

12:59, 15.05.2025

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարան հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների հանման որոշումը եղել է «պատմական և քաջարի քայլ», որը «թեթեւացրել է ժողովրդի տառապանքը, նպաստել է նրանց վերականգնմանը և հիմք դրել տարածաշրջանային կայունությանը»։

Նրա խոսքով, Սիրիան պատրաստ է բարելավել ներդրումային միջավայրը, զարգացնել տնտեսական օրենսդրությունը և ապահովել անհրաժեշտ պայմաններ ազգային ու օտարերկրյա կապիտալի ներգրավման համար՝ վերակառուցման և համապարփակ զարգացման գործընթացում արդյունավետ մասնակցության նպատակով։

Նա նաև կոչ է արել ներդրողներին՝ ինչպես Սիրիայից, այնպես էլ արտերկրից, այդ թվում՝ արաբ և թուրք եղբայրներից ու աշխարհով մեկ տարածված բարեկամներից, օգտվել Սիրիայի տնտեսության տարբեր ոլորտներում առկա հնարավորություններից։

Նմանատիպ