Սիրիայի իշխանությունների դեմ իրականացրած համաձայնեցված ավիագրոհը նշանակալից ազդանշան էր միապետական ռեժիմների համար. Ճապոնիայի պաշտպանության նախարար

Գլոբալ անվտանգություն, Հյուսիսային Կորեայից բխող վտանգներ և Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածները,- ահա սրանք էին ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի և իր ճապոնացի գործընկերոջ միջև կայացած զրույցի հիմնական թեման:

Ջեյմս Մետիսը պենտագոնում ընդունել է Ճապոնիայի պաշտպանության նախարար, Իցունորի Օնոդերային: Հանդիպմանը Օնոդերան հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունների դեմ իրականացրած համաձայնեցված ավիագրոհը նշանակալից ազդանշան էր՝ ողջ աշխարհում միապետական ռեժիմների և առաջին հերթին Հյուսիսային Կորեայի կառավարության համար:

Ճապոնիայի պաշտպանության նախարարը պենտագոնից դիմել է Բաշար Ալ Ասադին:

«Թույլ տվեք դիմել Ասադին, ում արդեն տարիներ շարունակ դիմում են՝ Եվրոպայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Արաբական լիգայից, ես ցանկանում եմ նրան դիմել հեռավոր արևելքից, մենք աջակցում ենք բոլոր փորձերին, որ ոչնչացվի մասսայական ոչնչացման զենքը: Ասադը մեկ անգամ պետք է լսի միջազգային համադաշնությանը այն նպատակով, որ հասկանա, որ հաջորդ քայլերը նույնպես չեն մնա առանց պատասխանի»,-հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարը: