Սիրիայի հարավային հատվածում Հորդանանի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, այդ թվում՝ երեխաներ

16:32, 18.01.2024

Սիրիայի հարավային հատվածում Հորդանանի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին տեղեկություն են տարածել սիրիական լրատվամիջոցները եւ «Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը»։

Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հորդանանի օդային հարվածները հասցվել են Հորդանանի սահմանի մոտ գտնվող Սուվեյդ նահանգի Արման քաղաքի երկու տների վրա։ Զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ երկու երեխա, հինգ կին և երեք տղամարդ։

Հորդանանի իշխանությունները չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Հըզբոլլահը և այլ իրանամետ խմբավորումները վերահսկում են Սիրիայի հարավի զգալի մասը։

Նմանատիպ