Սիրիայի հակամարտության կարգավորման «Աստանայի գործընթացին» հնարավոր է միանան ՝ Հորդանանը, Իրաքը, Լիբանը, Գերմանիան և Չինաստանը
Սիրիայի հակամարտության կարգավորման «Աստանայի գործընթացին» հնարավոր է միանան ՝ Հորդանանը, Իրաքը, Լիբանը, Գերմանիան և Չինաստանը,-այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով, համաժողովին ընդունված որոշումները, այս դեպքում, միջազգային ասպարեզում հնարավոր է լինեն ավելի արդյունավետ:
Թուրքիայի նախագահի խոսքով, Սիրիայի հարցով մոտ ապագայում տեղի ունենա ՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի լիդերների երկրորդ գագաթնաժողովը, որի անցկացումը ողջունել է Վլադիմիր Պուտինը:
Էրդողանը նշել է նաև, որ գագաթնաժողովի անցկացման համար անհրաժեշտ է, որ Սիրիայի սահմանադրական կոմիտեի ստեղծման ուղղությամբ գրանցվի հաջողություն, իսկ Ռուսաստանի հետ ցուցակի վերաբերյալ տարածաձնությունը արդեն հաղթահարված է: