Սիրիայի անվտանգության ուժերը Լաթաքիայում ալավիների ցույցը ցրելու համար հրազեն են կիրառել
Սիրիայի անվտանգության ուժերը Լաթաքիայում ալավիների ցույցը ցրելու համար հրազեն են կիրառել

Սիրիայի անվտանգության ուժերը Լաթաքիե քաղաքում կիրառել են հրազեն՝ ալավիտների բողոքի ակցիան ցրելու համար։

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է մեկը՝ անգիտակից վիճակում։

«Reuters»-ի տեղեկություններով՝ Լաթաքիեում հարյուրավոր ալավիտ ցուցարարներ են հավաքվել՝ Սիրիայում քաղաքական համակարգի ապակենտրոնացում պահանջելու նպատակով։

Ցուցարարները նաև պահանջել են ազատ արձակել նրանց, ովքեր իրենց պնդմամբ, նոր իշխանությունների կողմից ապօրինաբար են ձերբակալվել։

Մեդիայի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայից հետո տարածքում հավաքվել են կառավարության աջակիցները, որոնք վիրավորական արտահայտություններ են ուղղել ալավիտներին։ Ավելի ուշ հրապարակում լսվել են կրակոցներ։ Լաթաքիեի նահանգի մեդիայի հետ կապերի պատասխանատու Նուրեդին Էլ-Բրիմոն «Reuters»-ին հայտնել է, որ անվտանգության ուժերը կրակ են բացել օդ՝ հակառակորդ ցուցարարներին ցրելու նպատակով։ Նրա խոսքով՝ անհայտ անձինք կրակ են բացել խաղաղ բնակիչների և անվտանգության ուժերի ուղղությամբ։