Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելը ևս մեկ հարված է հասցրել Սուվեյդա քաղաքի մոտակայքում
Սիրիական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելը ևս մեկ հարված է հասցրել սիրիական Սուվեյդա քաղաքի մոտակայքում,- հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով սիրիական լրատվամիջոցներին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ սա Իսրայելի կողմից առաջին հարվածն է այն բանից հետո, երբ սիրիական կառավարական ուժերը լքեցին տարածքը։
Սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ «իսրայելական ինքնաթիռները հարձակում են գործել Սուվեյդա քաղաքի ծայրամասում»։